Մեր մասին

Սոմնուս նյարդաբանական կլինիկան հիմնադրվել է 2011թ.։ Կլինիկայի նպատակն է մատուցել բարձրորակ բժշկական ծառայություններ նյարդաբանության ոլորտում, մասնավորապես քնի և շարժողական խանգարումների ճիշտ ախտորոշում և բուժում։ Կլինիկան աշխատում է համաշխարհային ընդունում ստացած մեթոդներով, ուղեցույցերով և չափորոշիչներով՝ բացառելով ցանկացած շեղում այս ընթացակարգերից։

Բացի քնի և շարժողական խանգարումներից, կլինիկայի բարձրակարգ մասնագետները պատրաստ են ընդունել նաև այլ նյարդաբանական խանգարումներով պացիենտների, այդ թվում՝ հիշողության խանգարումներ, գլխապտույտ, գլխացավեր, տրամադրության և տագնապային խանգարումներ և այլն։ Մեր մասնագետները մշտապես վերապատրաստվում և կատարելագործվում են աշխարհի լավագույն կենտրոններում, որպեսզի ձեզ մատուցեն որակյալ և առաջադեմ ծառայություններ։

Կլինիկայում ակտիվ է նաև գիտական և կրթական կյանքը։ Կլինիկայի ղեկավար Սամսոն խաչատրյանը հանդիսանում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, իսկ բժիշկներ Զարուհի Թավադյանը և Լուսինե Վարդանյանը նույն ամբիոնի դասախոսներ։ Կլինիկայում իրականացվում են մի շարք հետազոտական աշխատանքներ, այդ թվում՝ միջազգային պրոյեկտներ։

Հիմնական ուղղությունները

Քնի բժշկություն

  • Անքնություն
  • Խռմթոց և քնի ապնոե
  • Նարկոլեպսիա և այլ հիպերսոմնիաներ
  • Անհանգիստ ոտքերի համախտանիշ
  • Պարասոմնիաներ (լուսնոտություն, REM վարքային խանգարումներ և այլն)
  • Ցիրկադային ռիթմի խանգարումներ
  • Քնի հետ ասոցիացվածված էպիլեպսիա

Շարժողական խանգարումներ

  • Պարկինսոնի հիվանդություն
  • Դող
  • Այլ պարկիսոնյան համախտանիշներ
  • Տիկեր և Տուրետի համախտանիշ
  • Դիստոնիաներ, Վիլսոնի հիվանդություն
  • Խորեա, Հանտինգտոնի հիվանդություն
  • Միոլկոնուս
  • Քայլքի խանգարումներ

Այլ ուղղություններ

  • Դեմենցիաներ
  • Գլխացավեր, միգրեն
  • Երկրորդային դեպրեսիվ-տագնապային խանգարումներ