Գլխավոր

Մեր մասին

 

Սոմնուս նյարդաբանական կլինիկան հիմնադրվել է 2011թ.։ Կլինիկայի նպատակն է մատուցել բարձրորակ բժշկական ծառայություններ նյարդաբանության ոլորտում, մասնավորապես քնի և շարժողական խանգարումների ճիշտ ախտորոշում և բուժում։ Կլինիկան աշխատում է համաշխարհային ընդունում ստացած մեթոդներով, ուղեցույցերով և չափորոշիչներով՝ բացառելով ցանկացած շեղում այս ընթացակարգերից։

Բացի քնի և շարժողական խանգարումներից, կլինիկայի բարձրակարգ մասնագետները պատրաստ են ընդունել նաև այլ նյարդաբանական խանգարումներով պացիենտների, այդ թվում՝ հիշողության խանգարումներ, գլխապտույտ, գլխացավեր, տրամադրության և տագնապային խանգարումներ և այլն։ Մեր մասնագետները մշտապես վերապատրաստվում և կատարելագործվում են աշխարհի լավագույն կենտրոններում, որպեսզի ձեզ մատուցեն որակյալ և առաջադեմ ծառայություններ։

Կլինիկայում ակտիվ է նաև գիտական և կրթական կյանքը։ Կլինիկայի ղեկավար Սամսոն խաչատրյանը հանդիսանում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, իսկ բժիշկներ Զարուհի Թավադյանը և Լուսինե Վարդանյանը նույն ամբիոնի դասախոսներ։ Կլինիկայում իրականացվում են մի շարք հետազոտական աշխատանքներ, այդ թվում՝ միջազգային պրոյեկտներ։

Մեր կլինիկայի թիմը

Մեր ուղղությունները

Քնի խանգարումների կենտրոն

  • Անքնություն
  • Խռմփոց և քնի ապնոե
  • Նարկոլեպսիա և այլ հիպերսոմնիաներ
  • Անհանգիստ ոտքերի համախտանիշ
  • Պարասոմնիաներ (լուսնոտություն, REM վարքային խանգարումներ և այլն)
  • Ցիրկադային ռիթմի խանգարումներ
  • Քնի հետ ասոցիացված էպիլեպսիա

Շարժողական խանգարումների կենտրոն

  • Պարկինսոնի հիվանդություն
  • Դող
  • Այլ պարկիսոնյան համախտանիշներ
  • Տիկեր և Տուրետի համախտանիշ
  • Դիստոնիաներ, Վիլսոնի հիվանդություն
  • Խորեա, Հանտինգտոնի հիվանդություն
  • Միոլկոնուս
  • Քայլքի խանգարումներ

Նյարդաբանական ծառայություն

  • Ցավի կառավարում
  • Գլխացավերի բուժում
    • Միգրեն
    • Լարվածության գլխացավ
    • Կլաստերային գլխացավ
    • Այլ առաջնային գլխացավեր
  • Դիմային ցավ
  • Մեջքի ցավ
  • Նեվրալգիաներ
  • Այլ ցավային համախտանիշներ
  • Գլխապտույտ և այլ հավասարակշռության խանգարումներ
  • Էպիլեպսիա
  • Ուշագնացություններ
  • Կաթվածի կանխարգելում
  • Պոլինեյրոպաթիաներ
  • Ցրված սկլերոզ
  • Նյարդամկանային խանգարումներ

Գործիքային հետազոտություններ

  • Պոլիսոմնոգրաֆիա
  • Պոլիսոմնոգրաֆիա ամբողջական ԷԷԳ-ով
  • Տնային շնչառական պոլիգրաֆիա
  • Ցերեկային քնկոտության գործիքային թեստավորում (MSLT, MWT)
  • Շարժական ԷԷԳ-մոնիտորավորում
  • Վեգետատիվ նյարդային թեստավորում

Ինչպես գտնել մեզ

Մեր հասցեն՝

Տիտոգրադյան 14, ձախ թև 6-րդ հարկ

Էրեբունի ԲԿ շենք

Սոմնուս Նյարդաբանական Կլինիկա

Երևան 0087, Հայաստան

Մեր կլինիկայի հեռախոսահամարը՝

+374 96 519641