Օնլայն խորհրդատվություն

Հարգելի պացիենտներ։
Ելնելով հանրապետությունում ստեղծված համաճարակաբանական իրավիճակից, Սոմնուս նյարդաբանական կլինիկայում ֆիզիկական խորհրդատվություններին զուգահեռ իրականացվելու են նաև օնլայն խորհրդատվություններ։ 

Օնլայն խորհրդատվության համար անհրաժեշտ է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ

https://forms.gle/XYVQfMmgCRJj7iKaA

հղումով՝ նշելով անձնական տվյաները և այն նախընտրելի հավելվածը/ծրագիրը, որով կարող եք կապ հաստատել բժշկի հետ։

Ձեր հայտը ընդունելուց հետո Ձեզ պատասխան կգա զանգի տեսքով, թե որ ժամին է նշանակվել Ձեր խորհրդատվությունը։

Մենք հասկանում ենք, որ օնլայն կոնսուլտացիան չի կարող լիարժեք փոխարինել ֆիզիկականը, սակայն նաև չենք ուզում թողնել մեր նոր և ընթացիկ պացիենտներին առանց որակավորված կարծիքի։

Խորհրդատվությունները իրականցվելու են զեղչված տարբերակով՝ 5000 դրամով։

Սոմնուս կլինիկայի բանկային հաշվեհամարը տես ստորև.
«Հայէկոնոմբանկ ԲԲԸ»
Հաշվեհամար. 163318006976

Վճարումը կատարվելու է փոխանցման հետևյալ եղանակներով.
– բանկային փոխանցում,
կամ որպեսզի ավելորդ անգամ դուրս չգաք տանից,
– TelCell wallet հավելված,
– iDram Mobile Wallet հավելված
– կամ այլ նմանատիպ եղանակով

Բանկով փոխանցման ժամանակ խնդրում ենք նշեք փոխանցման նպատակ դաշտում. Անուն Ազգանուն խորհրդատվություն։

Օնլայն կոնսուլտացիայից առաջ փախանցման անդորրագրի լուսանկարը կամ օնլայն փախանցման սքրինշոթը ուղարկել Սոմնուս նյարդաբանական կլինիկայի էջին մեսենջերի միջոցով, կամ info@somnus.am էլ. հասցեին։

Մնացեք տանը և եղեք առողջ։

Հարգանքով,

Սամսոն Խաչատրյան
Սոմնուս Նյարդաբանական կլինիկայի տնօրեն։