Նեյրոգենետիկա

Նեյրոգենետիկա

Նեյրոգենետիկան Հայաստանում

Լոնդոնի համալսարանական քոլեջի (University College London) Քուին Սքուերի նյարդաբանական ինստիտուտը «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի հետ համատեղ նախաձեռնում է Հայաստանում հազվադեպ հանդիպող ժառանգական նյարդաբանական հիվանդությունների գենետիկական հետազոտություն: Նախագծի շրջանակներում նշված համալսարանի նեյրոգենետիկների խմբի կողմից հետազոտվելու են անձիք, որոնք ունեն ժառանգական բնույթի որոշ նյարդաբանական հիվանդություններ։ Գենետիկ բոլոր անալիզները կիրականացվեն ԱՆգլիայում։ Գիտական ծրագիրը հաստատված է Երևանի պետական բժշկական համալսարանի էթիկայի կոմիտեի կողմից։

Հետազոտական նախագծի ղեկավարն է պրոֆ. Հենրի Հոլդենը։ Այցելու բժիշկների խմբուն ընդգրկված էին նաև Վիկտորիա Չելբանը և Ռաուան Կաջիրժանովը։

Հայաստանում ծրագրի ղեկավարը Սոմնուս նյարդաբանական կլինիկայի ղեկավար բ.գ.թ. Սամսոն Խաչատրյանն է։ Ծրագրի համակարգողը նյարդաբան Զարուհի Թավադյանն է։

 

Անգլիայի ժամանած բժիշկների և հայ պացիենտների առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2019թ. մայիսի 30-ից Հունիսի 1-ը։

Պացիենտները իրենց բժիշկներից տեղեկացել էին հնարավորության մասին և դիմել էին ծրագրին մասնակցելու համար։ Համաձայնության ձև լրացնելուց և ստորագրելուց հետո ընտանիքի բոլոր անդամներից վերցվել են արյան նմուշներ Լոնդոնում գենետիկական հետազոտություններ իրականացնելու և հնարավոր հիվանդագին գեներ հայտնաբերելու համար։

Նեյրոգենետիկայի հայ-անգլիական թիմը՝ ձախից աջ. Վիկտորիա Չելբանը, Զարուհի Թավադյան, պրոֆ. Հենրի Հոլդենը, Սամսոն Խաչատրյան  և Ռաուան Կաջիրժանովը։