Somnus Neurology Clinic

ՍՈՄՆՈՒՍ ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Համապարփակ նյարդաբանական կենտրոն

Մեր նպատակն է ժամանակակից բժշկության մոտեցումներով մատակարարել բարձրակարգ բժշկություն։

Ավելի քան 10 տարի մեր պացիենտների կողքին։

Ինչու հսկվել մեր կենտրոնում

Սոմնուս նյարդաբանական կլինիկայի մասնագետները կուտակել են երկար տարիների փորձ բարձրորակ և ժամանակակից բժշկական ծառայություններ մատակարարելու համար։ Մեր մասնագետները վերապատրաստվել են և շարունակում են իրենց զարգացումը բազմաթիվ միջազգային որակավորումներով։

Մեր կլինիկան բարձր է գնահատում գիտության և կրթության դերը։ Ահա թե ինչու մեզ մոտ գործում են մի շարք գիտական ծրագրեր, ինչպես նաև իրենց ուսումն են անցնում Առողջապահության ազգային ինստիտուտի  նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատորները։

Աշխատաժամեր

Կից ներկայացված են մեր աշխատանքային օրերն ու ժամերը։ Ոչ աշխատանքային են շաբաթ և կիրակի օրերը ինչպես նաև պետական տոներն ու հիշատակի օրերը։

+374 96 519641

Զանգահարեք հերթագրման և մանրամասներին տեղեկանալու համար։

Մեր ուղղությունները

Ընդհանուր նյարդաբանություն

Նյարդաբանական զննում, առկա բժշկական փաստաթղթերի ուսումնասիրում, ուղեցույցային բուժում, հեռահար/օնլայն կոնսուլտացիաներ, նախնական ուղղորդման մեծ փորձ։

Քնի բժշկություն

Քնի հետ կապված խնդիրների ախտորոշման համապարփակ կենտրոն։ Քնի խանգարումների գործիքային ախտորոշում՝ պոլիսոմնոգրաֆիա, շնչառական պոլիգրաֆիա, ակտիգրաֆիա։

Պարկինսոնի հիվանդության կենտրոն

Հայաստանում առաջին և միակ շարժողական խանգարումների կենտրոն։ Պարկինսոնի հիվանդության ախտորոշում, բուժում։ Հիվանդության ուշ փուլերի վարում։

Այլ շարժողական խանգարումների կենտրոն

Դողի, դիստոնիայի և այլ շարժողական խանգարումների ախտորոշում, գնահատում և վարում։

Էպիլեպսիա և էլեկտրա էնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ)

Էպիլեպսիայի ախտորոշում, գործիքային հետազոտում՝ էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, երկարաժամկետ վարում և դեղորայքային բուժման շտկում։

Բոտուլոտոքսինով թերապիա

Շարժողական խանգարումների բուժում՝ բժշկական նշանակության բոտուլոտոքսինի ներարկումներով։ Քրոնիկ միգրենի, տրիգեմինալ նևրալգիայի բուժում բոտուլոտոքսինով։

Պարկինսոնի հիվանդության նախավիրահատական գնահատում

Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիայի (DBS) նախավիրահատական գնահատում, ցուցումների հստակեցում։ Երկարաժամկետ վարում։

Կլինիկական հոգեբանություն

Մեր կլինիկական հոգեբանը իրականացնում է կոգնիտիվ վարքային հոգեթերապիա (ԿՎԹ)։ Հատուկ՝ անքնության ԿՎԹ։ Նեյրոկոգնիտիվ գնահատում՝ հիշողության և այլ կոգնիտիվ ֆունկցիաների համար։

Նեյրոգենետիկական և հազվադեպ հանդիպող հիվանդությունների ախտորոշում

Լոնդոնի համալսարանական քոլեջի Քուին Սքուերի համալսարանի Նեյրոգենետիկայի բաժանմունքի հետ համագործակցային ծրագրի շրջանակներում հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդությունների ախտորոշում։

Latest ekit news

Ekit Latest News